Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալին
SOCIETYՌուսաստանի Տուվայի Հանրապետությունում փրկարարները ստիպված են եղել օգնության հասնել մի տղամարդու, որին սեփական երեխաները քնած ժամանակ ձեռնաշղթաներով կապել էին։ Այս մասին հայտնում է տարածաշրջանային Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Երեխաները փողոցում մետաղական ձեռնաշղթաներ են գտել՝ դրանց հետ նաև բանալի կար, և որոշել են կատակել հոր հետ։ Նրանք ձեռնաշղթաները հագցրել են քնած տղամարդուն, սակայն երբ վերջինս արթնացել է, պարզվել է, որ բանալին կորել է։ Հայրը չի կարողացել ինքնուրույն ազատվել։
Ընտանիքը ստիպված է եղել դիմել Արտակարգ իրավիճակների նախարարության օգնությանը։ Ժամանած փրկարարները նախ կտրել են ձեռնաշղթաների միացնող շղթան, ապա ապամոնտաժել և ծռել ապարանջաններից մեկի օղակը, իսկ մյուսը բացել թղթե սեղմակի օգնությամբ։
Տղամարդուն ձեռնաշղթաներից ազատելու համար փրկարարներից պահանջվել է մոտ մեկ ժամ։ Միջադեպի մասին մանրամասները ներկայացնում է նաև Past.am-ը։



