Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի
POLITICS2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունները շարունակվեցին 44 օր և ավարտվեցին նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրմամբ։
Փաստաթղթի համաձայն՝ ռազմական գործողությունները դադարեցվեցին, կողմերը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում։ Հայկական կողմն Ադրբեջանին փոխանցեց Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, իսկ Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։
Պատերազմի հետևանքով հայկական կողմը կրեց մարդկային և տարածքային մեծ կորուստներ։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 3,833 մարդ, որոնցից 3,755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Մինչ օրս անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, իսկ Ադրբեջանի բանտերում շարունակվում են պահվել հայ գերիներ:
Պատերազմից երեք տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը նոր ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով ամբողջությամբ վերահսկողություն հաստատեց տարածաշրջանի նկատմամբ։ Ավելի քան 100 հազար հայեր հարկադրված լքեցին իրենց բնակավայրերը և տեղափոխվեցին Հայաստան։
2024 թվականի հունիսին ռուս խաղաղապահներն ամբողջությամբ դուրս եկան Լեռնային Ղարաբաղից՝ նախատեսված ժամկետից շուտ։
Հետագա տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվեցին հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը, սակայն փաստաթուղթը մինչ օրս վերջնականապես չի ստորագրվել։



