Թեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել
INTERNATIONAL NEWSԻրանը ոչ բարեկամական է համարում Ադրբեջանի կողմից իր 14 քաղաքացիներին անցանկալի անձ հայտարարելու որոշումը։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ ընդգծելով, որ այդ քաղաքացիներից ոչ մեկը դիվանագետ չէ և երբևէ չի գտնվել Ադրբեջանի տարածքում:
Բաղայիի խոսքով՝ Թեհրանն արդեն պաշտոնական բողոք է ներկայացրել Բաքվին։ Այդ նպատակով Իրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվել է իրանական կողմի դժգոհությունը։
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև հայտնել է, որ Թեհրանը հետագայում կարող է ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ անհրաժեշտության դեպքում այդ մասին տեղեկացնելով ադրբեջանական կողմին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Ադրբեջանը Իրանի 14 քաղաքացու հայտարարել էր անցանկալի անձ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



