Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներ
POLITICSՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով COP 31 համաժողովին։ Այս մասին նա հաստատել է այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։
Համաժողովը կանցկացվի թուրքական Անթալիա քաղաքում՝ նոյեմբերի 9-20-ը։ Պետությունների ղեկավարների մասնակցությամբ միջոցառումները նախատեսված են նոյեմբերի 11-12-ին։
Նշենք, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով նախորդ համաժողովը՝ COP 17-ը, անցած ամիս անցկացվել էր Երևանում։ Թուրքիան այդ միջոցառմանը ներկայացված էր գյուղատնտեսության նախարարի մակարդակով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը Երևան չէին ժամանել։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



