Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջ
SOCIETYՌուսաստանի Ուլյանովսկ քաղաքում փրկարարները օգնության են հասել երկու տարեկան տղայի, որը գլխին գիշերանոթ էր դրել և չէր կարողանում այն հանել։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ Ժելեզնոդորոժնի շրջանի Խրուստալնայա փողոցի բնակարաններից մեկում։ Քաղաքի քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալներով՝ ահազանգը ստացվել է Միասնական դիսպետչերական ծառայությունում։
Ժամանած փրկարարները մետաղամշակման գործիքների օգնությամբ զգուշորեն կտրել են պլաստիկ գիշերանոթը և ազատել երեխայի գլուխը։
Բարեբախտաբար, տղան չի տուժել։ Նա միայն վախեցել է, բժշկական օգնության կարիք չի ունեցել։
Դեպքի մանրամասները ներկայացնում է նաև Past.am-ը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



