Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներին
SOCIETYՀնդկաստանում տաքսու վարորդը մեղադրվում է կնոջը և նրա վեց հարազատներին սպանելու մեջ։ Դեպքի մասին նոյեմբերի 6-ին հաղորդել է NDTV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալ Ինդուշեկարը շուրջ 20 տարի ամուսնացած է եղել Սունիտա անունով կնոջ հետ։ Նրանց համատեղ կյանքը, ըստ հրապարակման, ուղեկցվել է բազմաթիվ խնդիրներով։ Հարազատները բազմիցս փորձել են հաշտեցնել ամուսիններին, սակայն նրանց միջև վեճերը շարունակվել են։
Տղամարդը հետագայում իր գործողությունները բացատրել է ընտանիքի գործերին հարազատների մշտական միջամտությամբ։ Նրան, մասնավորապես, զայրացրել է այն հանգամանքը, որ կինը դժվարությունների ժամանակ ապավինել է մոր և եղբայրների աջակցությանը։ Ինդուշեկարը որոշել է սպանել այն մարդկանց, որոնց մեղադրել է իր դժբախտությունների համար։
Ըստ հաղորդման՝ առաջինը սպանվել է նրա կինը՝ Սունիտան։ Ամուսինը քարով հարվածել է կնոջ գլխին, ապա մարմինը տեղափոխել Նանդի Հիլզ տարածք։ Դրանից հետո նա հարևաններին հայտնել է, թե կինը ընկերների հետ դուրս է եկել, և անջատել նրա հեռախոսը։
Հաջորդ օրը տղամարդը կնոջ եղբայրներին հրավիրել է իր տուն՝ իբր ընթրիքի, ապա սպանել նրանց։ Նրա զոհերն են դարձել նաև եղբայրների կանայք, սկեսուրը և յոթամյա զարմիկը։
Քննիչների տվյալներով՝ կասկածյալը զոհերին մեկ առ մեկ հրավիրել է իր տուն, իսկ մարմինները տեղափոխել տարբեր վայրեր։ Սպանություններից հետո նա մաքրել է տունը և մշակել քիմիական նյութերով։
Սպանված կանանցից մեկի մայրը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով հարազատների անհետացման մասին։ Հետաքննության ընթացքում կասկածներն ուղղվել են Ինդուշեկարի վրա։ Դրանք ամրապնդվել են նրա հակասական ցուցմունքներով և խուզարկության ժամանակ հայտնաբերված ապացույցներով։
Հարցաքննության ընթացքում տղամարդն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։ Դեպքի հանգամանքները շարունակում են քննվել։ Մանրամասները ներկայացնում է նաև Past.am-ը։



