Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Իզմիր քաղաքի մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի։ Այս մասին հայտնում է «Star» թերթը՝ վկայակոչելով նահանգային իշխանություններին:
«Ցավոք, զոհերի թիվը հասել է 6-ի», – ասվում է հրապարակման մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իզմիր նահանգի Ալիագա շրջանում գտնվող «Habaş» մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել: «A Haber» հեռուստաալիքը, վկայակոչելով նահանգապետարանին, հայտնել էր 3 զոհի և 14 վիրավորի մասին, ևս 10 մարդ մնացել է փլատակներում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



