Ամիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին
SOCIETYՄիջոցառման շրջանակում բանկային համակարգի ներկայացուցիչներն ու մարզերում գործունեություն ծավալող բիզնեսները ներկայացրին իրենց ծառայություններն ու առաջարկները։
Էքսպոն նպաստեց նոր գործարար կապերի հաստատմանը և համագործակցության հնարավորությունների բացահայտմանը։
Էքսպոյին զուգընթաց անցկացվեց «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովը՝ նվիրված մարզերի ՓՄՁ-ների խնդիրներին, աջակցության ֆինանսական գործիքներին և ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը։
Ամիօ բանկն էքսպոյին ներկայացավ բիզնեսի ֆինանսավորման հատուկ պայմաններով։ Բանկը շարունակական քայլեր է ձեռնարկում բիզնեսների գործընկերը դառնալու համար՝ տրամադրելով ֆինանսավորում և աջակցելով բիզնեսին զարգացման տարբեր փուլերում ու ռազմավարական նշանակություն ունեցող որոշումների կայացման ընթացքում։
Ծանոթացեք Ամիօ բանկի՝ բիզնեսի համար նախատեսված առաջարկներին այստեղ։
amiobank.am | 010 59 20 20
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից։



