Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում
SOCIETYՀայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։ Բանկի տաղավարում այցելուները ծանոթացան բիզնես վարկավորման և վերաֆինանսավորման պայմաններին, ինչպես նաև POS տերմինալներով ու վճարման հղումներով շուրջօրյա վճարումներ ընդունելու հնարավորություններին։
Յունիբանկի Բիզնես վարկավորման վերլուծության և աջակցության վարչության պետ Արտակ Սիմոնյանն առանձնացրեց մինչև 15 մլն դրամի «Միկրո Էքսպրես» անգրավ բիզնես վարկը։ Վարկը նախահաստատվում է ընդամենը 5 րոպեում։ Ձեռնարկատերերը կարող են գործող բիզնես վարկը վերաֆինանսավորել Յունիբանկում՝ սկսած 8,5% տոկոսադրույքով և մինչև 10 տարի ժամկետով։ Հնարավոր է նաև ստանալ մինչև 50% հավելյալ ֆինանսավորում։ Բանկը ներկայացրեց նաև «Պարզեցված» բիզնես վարկը, որը տրամադրվում է առանց ֆինանսական վերլուծության։
Յունիբանկի Կորպորատիվ կոմիսիոն բիզնեսի և ավանդների զարգացման դեպարտամենտի տնօրեն Ռոմիկ Հովակիմյանը ներկայացրեց POS տերմինալի և ՀԴՄ-ի գործառույթները համատեղող սարքը։ Դրա միջոցով ձեռնարկությունները կարող են ընդունել քարտային վճարումներ և տրամադրել ՀԴՄ կտրոններ։
Բանկը ներկայացրեց նաև UniLink ծառայությունը, որը ձեռնարկություններին թույլ է տալիս առցանց ընդունել քարտային վճարումներ՝ առանց սեփական կայքի կամ բջջային հավելվածի։ Վաճառողը ստեղծում է վճարման հղում և ուղարկում այն հաճախորդին SMS-ով, էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցով կամ հաղորդագրությունների հավելվածով։ Հաճախորդը բացում է հղումը, մուտքագրում քարտի տվյալներն ու վճարում առցանց։ UniLink-ով կարելի է վճարումներ ընդունել հեռավար և սոցիալական ցանցերով վաճառքների, առաքման ծառայությունների և նախնական պատվերների համար, ինչպես նաև ստանալ վճարումներ ներկայացված հաշիվներով։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդգծեց ֆինանսական աջակցության դերը մարզի ձեռնարկությունների զարգացման գործում։ «Վստահորեն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հաջողված բիզնեսի հետևում կանգնած է իր բանկը»,– նշեց մարզպետը։
Էքսպոյին հաջորդեց «Հայաստանի տնտեսությունը՝ Երևանից դուրս» խորագրով համաժողովը։ Մասնակիցները քննարկեցին մարզերի տնտեսական զարգացման հեռանկարները, գործարար միջավայրի բարելավման հնարավորություններն ու ներդրումների խթանմանն ուղղված նախաձեռնությունները։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



