Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում
SPORTՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական «Լեգիայի» կազմում առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում: Լեհաստանի առաջնության 14-րդ տուրում «Լեգիան» մրցակցի խաղադաշտում 2:4 հաշվով պարտվել է «Ռակուվին»: Բիչախչյանը փոխարինման է մտել ընդմիջմանը, իսկ 63-րդ րոպեին խփել է հյուրերի երկրորդ գոլը: 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ խաղում էր շուրջ երեք ամսվա դադարից հետո խաղադաշտ վերադարձել վնասվածքից ապաքինվելուց հետո: Բիչախչյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական։ Ըստ ՀՖՖ-ի նա դեռ լիարժեք մարզավիճակ չի հավաքել ազգային թիմին օգնելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



