Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը Աբու Դաբիում նոյեմբերի 10–11-ին նախատեսված եռակողմ բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Ուկրաինայի բանակցային պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ պատվիրակությունն արդեն մեկնել է Աբու Դաբի։ Նրա խոսքով՝ եռակողմ բանակցությունների օրերին ուկրաինական կողմն առանձին հանդիպումներ կանցկացնի նաև եվրոպացի գործընկերների հետ՝ դիրքորոշումները և հետագա քայլերը համաձայնեցնելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



