Yerevan, 10.November.2026,
00
:
00
BREAKING

«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ ակտիվ, աշխույժ, նպատակասլաց երեխա է եղել։ Աղջիկների ուշադրությունն իրենից անպակաս էր։ Իրեն բոլորն են ուրիշ կերպ սիրել։ Իր մասին մենք միշտ ներկայով ենք խոսում, նա միշտ ներկա է ու մեզ հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էրիկի մայրիկը՝ տիկին Լիլիթը։

Էրիկը ծնվել է Արմավիրի մարզում՝ Փարաքարում։ Այստեղ է մանկապարտեզ և դպրոց հաճախել։ «Զուգահեռ հաճախել է նաև երաժշտական դպրոց, շատ լավ շվի էր նվագում։ Մինչև յոթերորդ դասարանը դպրոցում շատ լավ է սովորել, դրանից հետո առաջադիմությունը թուլացավ, չնայած, որ պարտաճանաչ, կազմ ու պատրաստ հաճախում էր դպրոց։ 12-րդ դասարանում նաև սկսեց աշխատել։ Տղաս շատ բուռն կյանք է ունեցել։ Իր տարիքում գուցե ոչ բոլորը կհասցնեին այդպիսի լեցուն կյանքով ապրել։ Հիմա մեկմեկ մտածում եմ՝ գուցե նա գիտեր, որ չէր հասցնելու երկար ապրել։ Նա իր քսան տարին այնպես ապրեց, ինչպես հիմա ապրում է մինչև 50 տարեկան մարդը։ Գուցե նաև այդ տարիքում չհասցնի այնքան բան անել, որքան հասցրեց Էրիկս անել։ Ես իրեն ասում էի՝ Էր ջան, դու աշխատելու կարիք չունես։ Բայց նա չէր լսում ինձ։ Աշխատում էր, իր գումարն էլ ինձ էր տալիս՝ պահի՛ր, մամա՛։ Նաև շատ նվիրված ընկեր էր, բոլորին ձեռք էր մեկնում, օգնության հասնում։ Եթե ընկերն ինչ-որ հարցում իր օգնության կարիքն ունենար, ապա անգամ ինքն իրեն նեղություն տալու գնով ընկերոջն օգնության կհասներ»։ Զորացրվելուց հետո Էրիկի նպատակներից մեկը բիզնեսմեն դառնալն էր։ «Իր բոլոր մտքերն այդ նպատակին էին ուղղված, բայց, ավաղ, ամեն ինչ կիսատ մնաց»։

2019 թվականի հունվարի 19-ին Էրիկը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև, որպես ԲՄՊ-ի վարորդ-մեխանիկ, տեղափոխվել է Արցախ՝ Հադրութ։ «Շատ լավ վերաբերմունք է ունեցել բանակի ու ծառայության նկատմամբ։ Որպես մայր, իհարկե, նաև ասել եմ՝ կուզեի չմեկնեիր ծառայության, արտասահմանում բարեկամներ ունենք, երբ խոսք էինք բացում նրանց մոտ տեղափոխվելու մասին, Էրիկն արձագանքում էր. «Մա՛մ, հո ես վախկոտ չեմ, ես պետք է ծառայեմ, ես «փախած» ման չեմ գա»։ Լավ ծառայության համար Արմավիրի ուսումնական զորամասից կարողանում էր գրեթե ամեն շաբաթ տուն գալ։ Տատիկից ծաղիկներ էր վերցնում, պապիկից՝ ներկ։ Զորամասում տաղավար ունեին, ներկում, գեղեցկացնում էին։ Ամեն անգամ տանից հետը ծաղիկներ է տարել զորամաս։ Երբ վատ լուրը լսեցինք, մեր թե՛ տան, թե՛ այգու ծաղիկները չորացան։ Հիմա մեր տանը ծաղիկ չի աճում։ Այնքան շատ ու բազմազան ծաղիկներ ունեինք, հիմա գոնե մեկը չկա։ Մի վարդ կար մեր այգում, այն բացարձակ չէր աճում։ Տարանք Էրիկիս մոտ՝ Եռաբլուր, հիմա վարդի թուփը ծառի է վերածվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամսի 28-ի գիշերն իր հետ առաջին անգամ կապ հաստատեցինք։ Դրանից հետո ամեն օր զանգահարում էր, թեկուզ երկու-երեք րոպե զրուցել ենք։ Հետո ես իմացա, որ իրենք նաև շրջափակման մեջ են հայտնվել։ 15 օր շրջափակման մեջ է եղել, բայց նույնիսկ այդ ժամանակ է կարողացել զանգահարել։ Հայրիկին ասել էր. «Պա՛պ ջան, մամային չասես, բայց շրջափակման մեջ ենք եղել, արդեն դուրս ենք եկել։ Եթե անվնաս դուրս ենք եկել, հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի, տուն կգանք»։ Նա մեզ էլ էր վստահություն փոխանցում, որ ամեն ինչ լավ է լինելու, տուն է գալու։ Պատերազմի ծանր օրերին զրույցներից մեկի ժամանակ իրեն ասացի՝ Էր, տեղդ ասա. անհնարինն էինք պատրաստ անել իր համար։ Իսկ իմ Էրիկն արձագանքեց. «Մա՛մ, իմ հետևում մի ամբողջ բանակ կա, եթե կկարողանաք բոլոր երեխեքին իրենց մամաներին հասցնել, ես կգամ, եթե չէ, ուրեմն էլ ոչ մի բան մի խոսեք»։ Բոլորի հույսն էր, որ պատերազմը մի քանի օր է տևելու։ Ամենածանր պահերին անգամ ասում էր՝ ամեն ինչ լավ է, նորմալ է»։

Մինչև հոկտեմբերի 15-ը ընտանիքը կապ է ունեցել Էրիկի հետ։ «Այդ օրն ինն անց 45 րոպե վերջին անգամ զրուցեցինք։ Հարցրեց՝ մա՛մ, ինչ կա չկա։ Ասացի՝ ամեն ինչ նորմալ է, քույրիկի մազերն եմ հարդարում, որ դասի գնա։ Ես էլ իրեն հարցրեցի, թե ինչպես է։ «Լավ եմ, մա՛մ ջան, ուշոտ կզանգեմ»։ Մինչև հիմա սպասում ենք իր զանգին»։

Ասում են՝ Էրիկն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում (Ֆիզուլի)։ Իսկ տուն Էրիկը «վերադարձել» է օգոստոսի 20-ին։ «Փնտրում էինք իրեն ամենուր։ Ես մեկ ամիս եղել եմ Ղարաբաղում։ Տասն ամիս ամեն հնարավոր տեղ՝ պետական գերատեսչություններում, հիվանդանոցներում, դիահերձարաններում և այլուր իրեն ենք փնտրել։ Իսկ արդեն ամիսներ անց ԴՆԹ հետազոտությամբ իր ինքնությունը հաստատվեց»։

Երեք քրոջ ավագ եղբայրն է Էրիկը։ Նրա քույրիկներից մեկը ծնվել է եղբոր անմահանալուց հետո։ «Չորս ամիս առաջ նաև թոռնիկս ծնվեց։ Թոռնիկս ծնվել էր, աղջիկս նկարն ուղարկեց, ասաց՝ մա՛մ, Էրիկս ծնվեց։ Ես այդ պահին իմացա, որ թոռնիկս տղայիս անունն է կրելու։ Փոքր աղջկաս Մանե անվանակոչեցինք, Էրիկս այդ անունը շատ էր սիրում։ Որևէ մեկն, իհարկե, Էրիկիս բացը չի լրացնի, բայց մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք, մեկս մյուսիս ապրելու ուժն ու թիկունքը դարձանք»։

 Հ.Գ. Էրիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old Yerevan