Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
SOCIETYՆոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներ արգելափակվել են և չեն կարողացել շարունակել ընթացքը։
ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին։
Փրկարարներն իրականացրել են տրանսպորտային միջոցների քարշակման, արգելափակումից դուրսբերման, քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխման և այլ անհրաժեշտ աշխատանքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



