Բժիշկը ծննդատանը վերցրել է սիրուհու երեխային ու հեռացել
SOCIETYՃապոնիայում կինը դատի է տվել բժշկին, որը թաքցրել է իր ամուսնական կարգավիճակը, սիրային կապ սկսել նրա հետ, ապա հղիության ընթացքում լքել կնոջը՝ երեխայի հետ թողնելով միայնակ։
Հայցի համաձայն՝ 2023 թվականին բժիշկը, որը կնոջ բուժող բժիշկն է եղել, նրան հայտնել է, թե ամուրի է, և նրանց միջև սիրային հարաբերություններ են սկսվել։ Սակայն երբ կինը հղիացել է, տղամարդը խոստովանել է, որ ամուսնացած է։ Միևնույն ժամանակ նա խոստացել է ամուսնալուծվել և համոզել կնոջը շարունակել հղիությունն ու ծննդաբերել։
Կինը պնդում է, որ հղիության ընթացքում բժիշկը բռնություն է գործադրել իր նկատմամբ, իսկ երեխայի ծնվելուց հետո լքել է իրեն։
Այժմ տուժածը բժշկից պահանջում է 22 միլիոն իեն փոխհատուցում (մոտ 11,5 միլիոն ռուբլի)՝ պնդելով, որ խախտվել է իր՝ տեղեկացված որոշում կայացնելու իրավունքը։
Գործում առանցքային նշանակություն ունի Ճապոնիայի իրավական համակարգում ճանաչված՝ սեռական հարաբերությունների վերաբերյալ տեղեկացված համաձայնության իրավունքը։ Մասնավորապես, ամուսնական կարգավիճակը թաքցնելը կամ ամուրի ներկայանալը որոշ դեպքերում կարող է դիտարկվել որպես այդ իրավունքի խախտում և հիմք դառնալ փոխհատուցման պահանջի համար։
Past.am-ը հետևում է նաև արտասահմանում տեղի ունեցող ուշագրավ դատական գործերին, որոնք վերաբերում են անձնական հարաբերություններին, խաբեությանը և դրանց իրավական հետևանքներին։



