Միջազգային լարվածության ֆոնին՝ Պուտինը կարևոր ուղերձ է հղել ՀԱՊԿ-ին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ընդլայնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներուժը՝ հաշվի առնելով միջազգային լարվածությունը։ Պետության ղեկավարի խոսքը Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի մասնակիցների համար ընթերցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«ՀԱՊԿ անդամ պետությունները կառուցողական համագործակցության զգալի փորձ են կուտակել։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ հաշվի առնելով միջազգային պահպանվող լարվածությունը, կարևոր է շարունակել ընդլայնել կազմակերպության ներուժը, համակարգել ջանքերը՝ դրա դեմ ծառացած խնդիրների լուծման համար, նախևառաջ պաշտպանության ոլորտում, ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելու հարցերում, ինչպես նաև կիբեռհանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում», – ասվում է Պուտինի ողջույնի խոսքում։
ՌԴ նախագահը նշել է, որ հանդիպումը միավորել է իշխանության մարմինների, ռազմական գերատեսչությունների, պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ներկայացուցիչներին, գիտնականներին և փորձագետներին։ Լիագումար նիստերի և կլոր սեղանների ընթացքում նրանք պետք է գնահատեն ժամանակակից մարտահրավերների ազդեցությունը Եվրասիայի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա, քննարկեն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման միջոցառումները։



