Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից
SOCIETYԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքար բնակավայրում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ին փողոցում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են նշված երկհարկանի տան բնակիչներն ու հարևանները։ Պայթյունի ձայնը լսվել է անգամ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ ծուխն էլ նկատելի էր մի քանի կիլոմետրից։
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address



