Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ
POLITICSԹուրքիան ավարտել է ՀՀ-ի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։
Նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ հարցը քննարկել է իր հայ պաշտոնակցի հետ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ «Ալիջան» ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման ուղղությամբ։
Ուրալօղլուն նշել է, որ համաձայնության հասնելու դեպքում, Ադրբեջանի համար կարևոր հարցերի հաշվառմամբ, գործընթացն, իր կարծիքով, շատ ժամանակ չի խլի։
Նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address



