Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները մեկնել են Աբու Դաբի, սակայն նրանց մասնակցությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններին նախատեսված չէ։ Այս մասին հայտնում է ТАСС -ը։
Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի համաձայնի հերթական հրադադարին՝ առանց հետագա քայլերի վերաբերյալ հստակ պայմանավորվածությունների։ Նրա գնահատմամբ՝ եվրոպական կողմը փորձում է ժամանակ շահել Ուկրաինայի ռազմական ներուժը վերականգնելու համար։
Միաժամանակ, լրատվամիջոցների հաղորդմամբ, Աբու Դաբիում քննարկվում են նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները, այդ թվում՝ եվրոպական մայրցամաքում անվտանգության միասնական համակարգի ստեղծման հնարավորությունը։
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
3
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
4
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
5
Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation Memorandum



