Փարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
SOCIETYՓարաքարում պայթյունի վերաբերյալ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
«Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։07-ին։
Պայթյունի վերաբերյալ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– նշված է ՓԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
3
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
4
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
5
Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation Memorandum



