Ձյան պատճառով 22 ճանապարհ է փակվել Թուրքիայում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Սևծովյան տարածաշրջանում տեղացած առատ ձյան պատճառով Ռիզե և Արդվին նահանգների 22 գյուղի ճանապարհները փակվել ե
Ռիզեում ձյան պատճառով փակվել են նահանգի կենտրոնական հատվածի և մի շարք շրջանների գյուղական ճանապարհները։ Տեղական իշխանությունները տեխնիկայի օգնությամբ աշխատանքներ են իրականացնում ճանապարհները բացելու և երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։
Արդվին նահանգի բարձրադիր հատվածներում նույնպես առատ ձյուն է տեղացել։ Բորչքա շրջանում փակվել են 6, իսկ Շավշաթում՝ 3 գյուղի ճանապարհներ։
Ձյան և մերկասառույցի պատճառով երթևեկության դժվարություններ են առաջացել նաև Արդվին-Արդահան ավտոճանապարհի Սահարա լեռնանցքում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
3
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
4
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
5
Joint statement by the parties consolidatted around the national agenda



