13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
SOCIETYԿրասնոդարում 13-ամյա աշակերտուհին վնասվածքներ է ստացել դպրոցի պատուհանից ընկնելու հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել թիվ 73 դպրոցում։ Նախնական տվյալներով՝ դեպքը պատահական է եղել։ Այս մասին հայտնել է քաղաքի մունիցիպալ վարչակազմը՝ հղում անելով Կրթության վարչությանը։
Միջադեպի մասին տեղեկություններն ավելի վաղ տարածվել էին սոցիալական ցանցերում։ Հրապարակումների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել կեսօրվա հերթափոխի դասամիջոցին։
Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ այժմ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Նրա կողքին են նաև ծնողները։
Քաղաքապետարանի օպերատիվ կենտրոնը հաստատել է տեղեկությունը՝ ընդգծելով, որ աշակերտուհին ողջ է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Past.am-ը կհետևի միջադեպի վերաբերյալ նոր տեղեկություններին։
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
3
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
4
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
5
Joint statement by the parties consolidatted around the national agenda



