Քուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները կառուցողական է անվանել նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունները և հայտարարել, որ ամերիկյան կողմը ոգևորված է դրանց առաջին արդյունքներով:
«Մենք ոգևորված ենք այսօրվա կառուցողական քննարկումներով (Աբու Դաբիում-խմբ.)։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ մենք աշխատում ենք, որպեսզի վերջ դնենք այդ ավերիչ պատերազմին և մշակենք անվտանգության մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են ինքնիշխան, պաշտպանված և բարգավաճող Ուկրաինայի, ինչպես նաև ողջ Եվրոպայում կայուն խաղաղության համար»,- գրել է Քուշները X սոցցանցում։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները տեղի են ունենում Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր բանակցային խմբի ներկայացուցիչներից մեկը, հանդիպումն ուղղված է մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկմանը: Ուկրաինական կարգավորումը կլինի մասշտաբային քննարկման կետերից միայն մեկը։



