45-ամյա կինը փնտրում է մորը, որը նրան տարել էր մանկապարտեզ, ապա անհետացել
SOCIETYԱվստրալացի կինը 45 տարի շարունակ փնտրում է մորը, որը նրան մանկապարտեզ է տարել և այլևս չի վերադարձել։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ջանեթ Քեմփբելը հինգ տարեկան էր, երբ վերջին անգամ տեսել է մորը՝ Հաթիչեին։ 1980 թվականին մայրը դստերը տարել է Մելբուռնի մանկապարտեզ, որից հետո անհետացել է։ Այդ օրվանից նրա մասին որևէ տեղեկություն չի եղել։
Անցած տասնամյակների ընթացքում Ջանեթը շարունակել է փորձել պարզել, թե ինչ է պատահել մոր հետ։ Նա այս որոնումները բնորոշում է որպես իր ողջ կյանքի ընթացքում իրեն հետապնդող չլուծված հանելուկ։
«Դա մի զգացողություն է, որը հնարավոր չէ բառերով նկարագրել։ Դու շարունակում ես հույս ունենալ, որ մի օր պարզապես կտեսնես նրան՝ փողոցով քայլելիս»,- ասել է Ջանեթ Քեմփբելը։
Կնոջ մոր անհետացման հանգամանքները շարունակում են մնալ անհայտ։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։
Past.am-ը կհետևի այս պատմության հետագա զարգացումներին։



