47-ամյա տղամարդը էքսկավատորով ավերել է վարչական շենքը
SOCIETYՉինաստանի Սիան քաղաքում տղամարդը էքսկավատորով մխրճվել է կառավարական շենքի տարածք՝ վնասելով դրա մուտքն ու համալիրի մի քանի հատվածներ։ Այս մասին հայտնում է NDTV-ն։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը էքսկավատորով քանդել է շենքի գլխավոր մուտքը, ինչպես նաև վնասել համալիրի ևս վեց հատված։ Նրա գործողությունները շարունակվել են մոտ մեկ ժամ։
Դեպքի պատճառով շենքը տարհանվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա կասկածյալին։
Նախնական տեղեկություններով՝ տուժածների մասին հաղորդումներ չկան։ Միջադեպի դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Past.am-ը կհետևի դեպքի հետագա զարգացումներին։
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
3
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
4
Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation Memorandum
5
Joint statement by the parties consolidatted around the national agenda



