Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ
INTERNATIONAL NEWSՌուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ, որի պայմանները շուտով կհրապարակվեն: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:
Նա ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում բարձրացվել է մարդասիրական հարցը։
«Մենք սկզբունքորեն համաձայնության ենք եկել գերիների նոր լայնածավալ փոխանակման շուրջ, որի կոնկրետ պարամետրերը կհայտարարվեն մոտ ապագայում», – ասել է նա Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններից հետո։
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
3
Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation Memorandum
4
Bratislava forum to debate Armenia’s strategic future
5
Joint statement by the parties consolidatted around the national agenda



