Վաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների ու Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի առավոտյան, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առավոտյան», — ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե հինգշաբթի օրը երբ է կայանալու Պուտինի, Ուիթքոֆի և Քուշների հանդիպումը։
Չորեքշաբթի օրը Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ երկօրյա բանակցությունները։ Բանակցություններից հետո Քուշները հայտարարել է, որ ինքն ու Ուիթքոֆը կմեկնեն Ռուսաստան՝ հանդիպելու Ռուսաստանի ղեկավարի հետ։
Նա նաև հավելել է, որ Մոսկվա կատարելիք այցից հետո ինքն ու Ուիթքոֆը կուղևորվեն Դուբլին՝ հանդիպելու Վլադիմիր Զելենսկու հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
3
Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation Memorandum
4
Bratislava forum to debate Armenia’s strategic future
5
Joint statement by the parties consolidatted around the national agenda



