Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
SOCIETYՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին Մասիս կայարանի տներից մեկից գողություն կատարելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկությունը հաստատվեց։ Պարզվեց, որ նույն թաղամասի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, մոտ կես տարի առաջ, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, հրել-բացել է պատուհանն ու բնակարանից գողացել կենցաղային էլեկտրական սարքեր։
Տանտիրուհուց ընդունվեց հաղորդում, իսկ 35-ամյա տղամարդն ընդունեց արարքը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գողոնը հայտնաբերվել է ամբողջությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Bratislava forum to debate Armenia’s strategic future
3
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
4
Joint statement by the parties consolidatted around the national agenda
5
Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation Memorandum



