Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՆոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի սկզբնամասում Լոռու մարզի բնակիչ 70-ամյա Սանդրո Մ․-ն իր վարած բեռնատար «Gazel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Էմմա Պ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիները նշել են, որ փողոցը եղել է չլուսավորված։
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Bratislava forum to debate Armenia’s strategic future
3
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
4
Joint statement by the parties consolidatted around the national agenda
5
Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation Memorandum



