Գեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, որոնցից 3-ն անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել են
SOCIETYԳեղարքունիքի մարզում շմոլ գազի թունավորման հետևանքով մեկ ընտանիքի հինգ անդամներ, այդ թվում՝ երկու անչափահաս և 2-ամյա երեխա, տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածների թվում է նաև 88-ամյա կին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին։ Ժամը 02։25-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 88-ամյա Ուստիան Ա․-ն, 36-ամյա Մելինե Ս․-ն, 16-ամյա Մ․ Խ․-ն, 12-ամյա Ն․ Խ․-ն և 2-ամյա Տ․ Խ․-ն։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին 50-ամյա Ռուստամ Խ․-ն հայտնել է, որ ընտանիքի անդամները թունավորվել են նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազից։
Դեպքի առթիվ ոստիկանության Գավառի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Past.am-ը հորդորում է չանտեսել գազի սարքավորումների անվտանգության կանոնները և պարբերաբար ստուգել դրանց տեխնիկական վիճակը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:



