Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին
POLITICSՈւկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկոնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» (չակերտները՝ Tert.am-ի, նկատի ունի Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանները) Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Այս մասին Դուբլինում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ԱՊԱ-ն:
Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության, մասնավորապես էլեկտրասարքավորումների մատակարարման հարցում աջակցության համար։
Հանդիպմանն Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



