Եվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով
POLITICSԵվրահանձնաժողովը և եվրոպական մայրաքաղաքներում տոն տվող քաղաքական գործիչները խանգարում են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եվրոպական մայրաքաղաքները և այնտեղ տոն տվող քաղաքական գործիչները, ինչպես նաև Եվրահանձնաժողովը, մեծ հաշվով, խանգարում են բանակցություններին, աշխատում են դրանց տապալման ուղղությամբ»,- նշել է նա։
Թե ինչպես իրենց կպահեն եվրոպացիները հետագայում, մեծ հարց է, կարծում է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը։
«Եվրոպական մայրաքաղաքները, համենայնդեպս շատերը, լի են Կիևին բոլոր տեսակի օգնությամբ անզուսպ կերպով լցնելը շարունակելու մտադրություններով։ Դա որոշակի պատրանքներ է ծնում»,- ընդգծել է Ռյաբկովը։
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



