Yerevan, 12.November.2026,
00
:
00
BREAKING

Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր

SOCIETY

ՀՀ կառավարությունն առաջարկում է 2027 թվականի հունվարի 1-ից ընդլայնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Մասնավորապես, փոխհատուցում կկարողանան ստանալ նաև մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք։

 

Iravaban.net–ն ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրյաին քննարկման ներկայացված՝ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը։

 

Ո՞վքեր կարող են ստանալ ավանդների փոխհատուցումը

 

Նախագծի համաձայն՝ 2027 թվականին կշարունակվի նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը։

 

Փոխհատուցման իրավունք կունենան՝

 

  • մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները,
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,
  • 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված այն անձինք, որոնց բնակության համայնքում առկա են եղել հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր և որոնց հողատարածքներն այդ հետևանքով դարձել են չօգտագործվող,
  • կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերի ներկայացուցիչները։

 

Փոխհատուցումը տրամադրվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին՝ կառավարության սահմանած կարգով։

 

Ինչպե՞ս կփոխվի տարիքային շեմը

 

Գործող կարգավորմամբ 2026 թվականին փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։

 

Նախագծով առաջարկվում է տարիքային շեմը երկու տարով փոփոխել՝ այն հասցնելով մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց։

 

Այսպիսով, 2027 թվականից փոխհատուցում ստանալու իրավունք կունենան նաև 1945 և 1946 թվականներին ծնված ավանդատուները։

 

Կփոփոխվեն նաև մարտական գործողությունների մասնակիցների տվյալների տրամադրման կարգավորումները

 

Նախագծով վերանայվում է նաև այն պետական մարմինների ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարին պետք է տրամադրեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ցուցակը։

 

Ցուցակները նախարարությանը պետք է տրամադրեն պաշտպանության, արդարադատության, ներքին գործերի նախարարությունները, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը և Պետական պահպանության ծառայությունը։

 

Միաժամանակ հստակեցվում է, որ սկզբնական ցուցակները տրամադրելուց հետո անհրաժեշտության դեպքում պետք է ներկայացվեն նաև դրանցում կատարված հետագա լրացումները։ Դրանք պետք է ներառեն քաղաքացիների անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշմանդամության խումբը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը և հանրային ծառայությունների համարանիշը։

 

Ի՞նչ այլ փոփոխություններ են նախատեսվում

 

Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 56-րդ կետը, որը, ըստ հիմնավորման, ժամանակային առումով այլևս կիրառելի չէ և ունի անցումային բնույթ։

 

Բացի այդ, որոշման մեջ համապատասխանեցվում են պետական մարմինների անվանումները և նախարարության անվանման հետ կապված ձևակերպումները։

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել 2027 թվականին ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարումների բնականոն ընթացքը։

 

Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը չեն ավելանա, քանի որ համապատասխան ծախսերն արդեն նախատեսված են 2027 թվականի պետական բյուջեի նախագծով։

 

Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of Yerevan