Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել
INTERNATIONAL NEWSՆոյեմբերի 13-ի գիշերը՝ կեսգիշերից սկսած, հակաօդային պաշտպանության ուժերն ոչնչացրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող 47 անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր Telegram-կանալում հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Թե կոնկրետ որ շրջանների վրա են խոցվել դրոնները, քաղաքապետը չի հստակեցնում։ Հարվածների հետևանքով հնարավոր հետևանքների կամ ավերածությունների մասին ևս տեղեկություններ չեն հաղորդվում։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել.
- «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները ինքնաթիռներ են ընդունում և ճանապարհում «համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ», ինչպես հայտնել են Ռոսավիացիայից։
- Նմանատիպ սահմանափակումներ գրեթե հինգ ժամ գործել են նաև «Շերեմետևո» օդանավակայանում, սակայն գիշերային ժամը 03:00-ից օդանավակայանն արդեն վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի։
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



