Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել
SOCIETYՆոյեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և ոստիկանները ճշտել են, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ 12-ամյա Նարեկ Ա.-ն է, ով մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



