Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 200 միլիոն եվրո՝ ձմռանն ընդառաջ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կառավարությունը ձմեռային ժամանակահատվածում Ուկրաինային կհատկացնի լրացուցիչ 200 միլիոն եվրո մարդասիրական և ենթակառուցվածքային օգնության համար: Այս մասին հայտարարվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ հայտարարության մեջ:
«Արտաքին գործերի նախարարությունը և տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը հնարավորինս շուտ կհատկացնեն լրացուցիչ միջոցներ՝ ընդհանուր առմամբ 200 միլիոն եվրո ձմեռային օգնության համար։ Բունդեսթագի բյուջետային կոմիտեն այսօր կանաչ լույս վառեց», – նշվում է փաստաթղթում։
Ֆինանսավորումը նպատակ ունի պահպանել Ուկրաինայի քաղաքների էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերը, ինչպես նաև ապահովել բնակչությանը անհրաժեշտ ապրանքներով։
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը միջոցները կօգտագործի դպրոցներին, մանկապարտեզներին, գյուղատնտեսությանը և քաղաքացիական պաշտպանության ծառայություններին աջակցելու համար:
Գերմանիան Ուկրաինայի ամենամեծ դոնորն է։ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Բեռլինը Կիևին տրամադրել է մոտ 43.3 միլիարդ եվրո մարդասիրական օգնություն և 57.6 միլիարդ եվրո ռազմական օգնություն։ Պաշտոնական ուղիներից բացի, տարբեր մասնավոր և պետական գերմանական կազմակերպություններ պարբերաբար մարդասիրական օգնություն են տեղափոխում երկիր։



