Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
CULTUREՀայաստանի կենտրոնական բանկը նոյեմբերի 13-ից շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի նոր նմուշը՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամը։
Հուշադրամն առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, որի շնորհիվ առավել արտահայտիչ է ներկայացված միջնադարյան հայ վարպետների ստեղծած պատմական դռան գեղեցկությունը։
Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշներից է և պահվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո։
Past.am-ի տեղեկություններով՝ հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ դարձերեսին՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու 1486 թվականի դուռը։
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «B.H. Mayer Mint» դրամահատարանում։
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”



