Նեպալում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բեկորները, զոհվել Է 23 մարդ
INTERNATIONAL NEWSԲոլոր 23 անձինք, ովքեր գտնվում Էին Tara Air ավիաընկերության՝ Նեպալում կործանված ինքնաթիռում, զոհվել են: Այդ մասին, հայտնել Է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Տարա Բահադուր Կարկին:
The Katmandou Post թերթը փետրվարի 24-ին գրում Է, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են Մյագդի օկրուգում՝ որոնողա-փրկարարական գործողությունների սկսելուց չորս ժամ անց:
Ոստիկանության ներկայացուցիչ Պհուլ Կումար Տհապա Մագարի խոսքով, որն առաջիններից մեկն Է հայտնաբերել Է ավիաաղետի վայրը, բեկորները գտնվում են դժվարամատչելի լեռնային շրջանում եւ ցրված են շուրջ 200 քառակուսի մետր տարածության վրա: «Կործանումից հետո տեղի Է ունեցել հրդեհ»,-հավելել Է նա, ճշտելով, որ այս շրջանում շատ վատ եղանակ Է:
20 ուղեւորներով եւ անձնակազմի երեք անդամներով Viking 9N-AHH Twin Otter ինքնաթիռը թռիչք Էր կատարում Փոքարա-Ջոմսոմ (Նեպալի քաղաքներ) երթուղով. թռիչքից տասը րոպե անց այն անհետացել Է ռադարների Էկրաններից:
Ըստ նախնական վարկածի, ինքնաթիռը կարող Էր լեռան մեջ մխրճվել առավոտյան թանձր մառախուղի պատճառով: Ինքնաթիռում գտնվում Էին Քուվեյթի մի հպատակ, ինչպես նաեւ Նեպալի եւ Չինաստանի քաղաքացիներ:



