Բոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր Ավետիսյան
BLOGՄենք միշտ պետք է հիշենք, որ Ուկրաինայի ողբերգությունը սկսվեց «Україна — це Європа», այսինքն՝ «Ուկրաինան Եվրոպա է» կեղծ գաղափարախոսությունից։
Եվ այստեղ պատճառը միայն այն չէ, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ Ուկրաինան գնա Եվրոպա, այլ պետք է հասկանալ, որ Եվրոպային, եվրոպային Ուկրաինան անհրաժեշտ է, որպեսզի իր փոխարեն կռվի և քանդի Ռուսաստանը։
Եվ նույն տրամաբանության մեջ եվրոպացիները և հավաքական Արևմուտքը դիտարկում են հետսովետական բոլոր պետություններին։
Եվ հետսովետական բոլոր պետությունները Եվրոպային անհրաժեշտ են ոչ թե այն պատճառով, որ այդ պետությունների քաղաքացիները ինտեգրվեն եվրոպական համայնքին և ավելի լավ ապրեն, այլ որ եվրոպացիների փոխարեն կռվեն, ֆիզիկապես իրենց քաղաքացիների կյանքը զոհեն հանուն Եվրոպայի և հավաքական Արևմուտքի աշխարհաքաղաքական պայքարում Ռուսաստանի դեմ։
Սա բանաձև է, և սա պետք է հասկանալ Եվրոպա գնալու կամ Եվրոպա գոռալուց առաջ։
Հակառակ պարագայում, այո, բոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ։
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
Joint statement by the parties consolidatted around the national agenda
3
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
4
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
5
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026



