Սա արժանի պարտություն չէր․ Զիդան
SPORTՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իտալիայի ընտրանուց կրած պարտության մասին, որն առաջինն էր լեգենդար ֆրանսիացու կողմից թիմը գլխավորելուց հետո։
«Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, բայց երբ մեր մրցակիցն առաջ անցավ հաշվի մեջ, մեզ մոտ առաջացավ շփոթմունք: Այսօրվա խաղը չի կարելի ձախողված համարել։ Կան ուղղություններ, որոնց վրա մենք պետք է աշխատենք։ Ես ասացի խաղացողներին, որ խուճապի չմատնվեն։ Ես խաղացողներին ասացի, որ դա արժանի պարտություն չէր»,- Զիդանի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Ի դեպ, 1962 թվականի մայիսից ի վեր Իտալիայի հավաքականն առաջին անգամ է սեփական խաղադաշտում հաղթել ֆրանսիացիներին: Նախորդ 5 խաղում գրանցվել էր չորս պարտություն ու 1 ոչ-ոքի։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
Joint statement by the parties consolidatted around the national agenda
3
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
4
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
5
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026



