Բաղադրատոմս. իտալական պիցցա
LIFEԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Միջուկի և սոուսի համար նախատեսված բաղադրիչների քանակությունը կարելի է փոփոխել՝ կախված Ձեր համային նախասիրություններից:
- Խորը ամանի մեջ խառնել խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, հունցել փափուկ և ոչ կպչուն խմոր: Թողնել խմորը հանգստանա 30-45րոպե:

- Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, վրան փռել պերգամենտային թուղթ, ապա տեղադրել շրջանաձև բացած խմորը:
Սոուսի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնել առանձին ամանի մեջ, ապա քսել խմորի ողջ տարածքով:
- Այնուհետև կտրատել միջուկի համար նախատեսված բոլոր բաղադրիչները և տեղադրել խմորի վրա:

- Պանիրը անցկացնել քերիչով: Պիցցայի վրա շաղ տալ պանիրը և փշրած չորացրած կանաչի՝ ըստ ցանկության: Կանաչին այստեղ օգտագործվում է ավելի շատ տեսքի, քան համի համար:

- Թխել ջեռոցում 20րոպե 200աստիճանում մինչև պանրի հալչելը և խմորի ոսկեգույն երանգ ստանալը:

Կտրատել պիցցայի համար նախատեսված հատուկ կլոր դանակով, և մատուցել:
Իտալական պիցցա պատրաստելը ձեզանից չի խլի շատ ժամանակ, իսկ օգտագործվող բաղադրիչները միշտ կգտնվեն Ձեր սառնարանոմ: Սա առավել կարևոր է, երբ հյուրերի անսպասելի ժամանմանը մնացել է 10 րոպե:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



