ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի Սումիի մարզում գտնվող երկու էլեկտրական ենթակայանների, որոնք ապահովում են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ ուրբաթ կեսօրին ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել էներգետիկ օբյեկտներին, նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքներին, ինչպես նաև Ուկրաինա ռազմական բեռների տեղափոխման մեջ ներգրավված նավերին։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հարվածների հետևանքով խոցվել են 110 և 330 կՎ լարման երկու ենթակայաններ՝ Սումիի մարզի Շոստկա քաղաքում և Վորոնեժ բնակավայրում։ Նշվում է, որ դրանք ապահովել են անօդաչու թռչող սարքեր և դրանց բաղադրիչներ արտադրող ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև ռազմական գույքի պահեստավորման համար օգտագործվող լոգիստիկ կենտրոնների աշխատանքը։
Հետևեք մեզ՝ այստեղ



