Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
POLITICSՀայաստանի Հանրապետությունը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) անդամ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ իրենց հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է ՀՀ քաղաքացիների համար իրական այլընտրանք ստեղծելը։
«Երկար ժամանակ ընկալումն այն էր, որ ՀՀ-ն այլընտրանք չունի։ Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի՝ բացառությամբ ԵԱՏՄ-ի։ Եվ այդ հայտարարությունը առաջ բերեց որոշակի քաղաքական գործընթացներ»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ վարչապետը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Մոսկվա։
«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»,– հավելել է նա։
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



