Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան
BLOGՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում:)))))
Իրականում կարևոր չէ, թե ինչ է ասում Նիկոլը: Այս տարիերի ընթացքում, ինչ սուտ ասես՝, ասել կամ գրել է: Սակայն իրականում արել է բոլորովին այլ բան, շատ դեպքերում՝ ասվածի հակառակը:
Կարևոր է, տեսնել ու հասկանալ, թե ի՞նչ են նրա միջոցով անում Հայաստանի իշխանության օտար տերերը...
...Արցախը թուրքական վերահսկողության տակ դնելուց հետո, փորձում են Հայաստանը զգուշորեն դուրս բերել իր հիմնական անվտանգային գոտուց և որպես պանթուրքիզմի շղթայի կապող օղակ՝ տեղավորել թուրքական երկրների ազդեցության ու վերահսկողության գոտում:
Եթե հայ ժողովուրդը թույլ տա, որ այս քաղաքականությունը շարունակվի, ապա 10-15 տարվա ընթացքում այն անխուսափելիորեն բերելու է Հայաստանի բնակչության կազմի զգալի փոփոխության, ինչպես նաև ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության արմատական վերանայման:
Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը պետք է դառնա այն երկիրը, որի արտաքին ու ներքին քաղաքականությունը ոչ միայն ներդաշնակ լինի, այլ ուղղակիորեն բխի Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերից: Որպեսզի այդ քաղաքականությունն իրականություն դառանա և, որպեսզի այն լինի վերահսկելի՝, այսօրվա ՔՊ-ն (որոշները գիտակցաբար, մեծ մասն անգիտակից) ամեն ինչ անելու է, որպեսզի 10-15 տարի հետո ՀՀ ԱԺ ում լինի նաև թուրք-ադրբեջանակսն խմբակցություն: Այն կարող է ձևավորվել բնակչության դեմոգրաֆիական կազմի փոփոխության շնորհիվ, ինչպես նաև ազգությամբ հայերով, որոնք պատրաստ կլինեն իրենց հակառուսականությունը դարձնել թուրքահպատակություն:
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



