Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնում
POLITICSՀայաստանը գնում է դեպի Եվրամիությո՞ւն, թե՞ պատրաստվում է ընտրել ոչ դաշինքային պետության ճանապարհը։ Ինչո՞ւ Հայաստանը և Ադրբեջանը չմիացան եվրոպական անվտանգության հռչակագրին, մինչդեռ Վրաստանը միացավ, և ի՞նչ է սա նշանակում մեր տարածաշրջանի համար։
Այս թողարկման ընթացքում քննարկում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ապագան, Եվրամիության հետ հարաբերությունները, Ռուսաստանի ազդեցությունը և ոչ դաշինքային պետություն դառնալու շուրջ ակտիվացած քննարկումները։
Ի՞նչ է իրականում նշանակում անդամակցել միջազգային միություններին, ինչո՞ւ է դա ենթադրում որոշակի լիազորությունների փոխանցում, և կարո՞ղ է Հայաստանը սեփական անվտանգությունն ապահովել՝ չմիանալով որևէ ռազմաքաղաքական դաշինքի։
Անդրադառնում ենք նաև եվրոպական երկրների միջև տարաձայնություններին, ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանը, ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նախկին համագործակցությանը և Շվեյցարիայի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի օրինակներին։
Որքա՞ն կարժենա ոչ բլոկային կարգավիճակը Հայաստանի համար, և արդյո՞ք այն կարող է լուծել մեր անվտանգության խնդիրները։



