Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային
SPORTՆոյեմբերի 14-ի գիշերը Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում կայացած ընկերական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը 1-2 հաշվով զիջեց Ուրուգվայի ընտրանուն։
Ուրուգվայցիների կազմում աչքի ընկավ կիսապաշտպան Մաքսիմիլիանո Արաուխոն, իսկ ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց արգենտինացի պաշտպան Լեոնարդո Բալերդին։ Արգենտինայի հավաքականի միակ գոլը խփեց հարձակվող Խուլիան Ալվարեսը։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացված աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո որոշել էր ավարտել կարիերան ազգային թիմում՝ այդ մասին հայտնելով սոցցանցերում հրապարակած նամակով։
Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը նա անցկացրել էր հոկտեմբերին՝ Բենինի ընտրանու դեմ խաղում (3-0)։
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



