Հազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր Կամենդատյան
POLITICSՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՔԸ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՎ՞
Իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, թե իրականում ինչ արժեք ունեն իրենց համար Հայաստանի թոշակառուները։
Խոստացան թոշակը բարձրացնել 1000 դրամով։ Հետո պարզվեց, որ այդ հազար դրամի համար պետք է կրճատվի մահվան նպաստը։ Իսկ հիմա նույնիսկ այդ բարձրացումն են չեղարկում։
Ստացվում է՝ թոշակառուին հազար դրամ ավելացնելու համար նախ պետք էր գումար խնայել մահվան նպաստից։
Միայն մի հարց է մնում՝ որքա՞ն մարդ պետք է մահանար, որպեսզի իշխանությունները կարողանային կատարել իրենց խոստումը։
Սա արդեն սոցիալական քաղաքականություն չէ։ Սա թվաբանության վերածված ցինիզմ է։
Ի՞նչ է ստացվում։ Կենդանի թոշակառուին հազար դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո այդ հազար դրամն էլ չի տալիս։
Եվ այս ամենը ներկայացվում է որպես պետական պատասխանատվությո՞ւն։
Ոչ հարգելի՛ իշխանավորներ, թոշակառուները ձեր նախընտրական հաշվարկների տողերից մեկը չեն։ Նրանք մարդիկ են, ովքեր տասնամյակներ շարունակ աշխատել են, հարկեր վճարել, երկիր կառուցել և այսօր արժանի են արժանապատիվ ծերության։
Նրանց չի կարելի մի ձեռքով խոստում տալ, մյուսով՝ հետ վերցնել, իսկ երրորդով՝ մահվան նպաստը դարձնել ձեր բյուջետային հաշվարկների հենարան։
Հազար դրամը ձեզ համար գուցե մանր գումար է, բայց թոշակառուի համար դա կարող է լինել մի քանի օրվա հացի կամ անհրաժեշտ դեղի գումար։
Եվ ամենացավալին նույնիսկ այդ հազար դրամը չէ։ Ամենացավալին այն է, որ իշխանությունը թոշակառուին ստիպում է հերթական անգամ հասկանալ՝ իր արժանապատվությունն իրենց քաղաքական հաշվարկներում տեղ չունի։
Թոշակառուն բարեգործություն չի խնդրում։ Նա պահանջում է իր արժանիքը։
Խոստում տալը հեշտ է։ Խոստումը կատարելն է դժվար։ Իսկ թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալը՝ ամոթ։
Մանրամասները՝ այստեղ
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
Bratislava forum to debate Armenia’s strategic future
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
5
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation



