Գործարկվել է անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված տրամադրման ծառայությունը. ՆԳՆ խոսնակ
SOCIETYՆոյեմբերի 14-ից Հայաստանում հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։ Հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Արագացված ծառայությունից օգտվելու դեպքում Երևանում փաստաթուղթը հնարավոր է ստանալ 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։ Նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։
Ծառայության արժեքը նույնականացման քարտի համար կազմում է 13 950 դրամ՝ սահմանված 5950 դրամ վճարին ավելանում է 8000 դրամ։ Կենսաչափական անձնագրի արագացված տրամադրման համար քաղաքացիները պետք է վճարեն 88 650 դրամ՝ հիմնական 28 650 դրամ վճարից բացի վճարելով ևս 60 000 դրամ։
Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները սպասարկվում են առաջնահերթությամբ։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
Bratislava forum to debate Armenia’s strategic future
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
5
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026



