Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի ռազմական հարձակումներն անպատասխան չեն մնա
INTERNATIONAL NEWSԻրանն իր դեմ ուղղված ԱՄՆ-ի կամ այլ երկրների որևէ ռազմական հարված անպատասխան չի թողնի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ինչ վերաբերում է Իրանի պատասխանին ԱՄՆ-ի ագրեսիային, դա վաղուց ապացուցված է։ Մենք հայտարարել ենք, որ որևէ հարված անպատասխան չենք թողնի»,- Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում նշել է նա։
Բաղայիի խոսքով՝ սեփական անվտանգությունն ու ազգային շահերը պաշտպանելու համար Իրանը կենտրոնացած է իր գործողությունների վրա, ոչ մեկի չի սպասում և ապավինում է սեփական հնարավորություններին։ Իրանի ԱԳՆ ներկայացուցչի ընդգծմամբ՝ այն, որ Թեհրանը կիրառում է դիվանագիտությունը և պատրաստ է մասնակցել դիվանագիտական գործընթացների, չի նշանակում, թե հույսեր է կապում որևէ կողմի հետ։
Ավելի վաղ՝ կիրակի օրը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ ԱՄՆ-ի ագրեսիային պատասխանելու երկրորդ փուլի շրջանակում իր օդատիեզերական ուժերի վեց անօդաչու թռչող սարքերով հարվածել է Բահրեյնի Էր-Ռիֆաա ուղղաթիռային բազայում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին։
Նոյեմբերի 13-ին ԻՀՊԿ-ն հայտարարել էր Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարի ոչնչացման մասին՝ ի պատասխան Իրանի հարավում՝ Սիրիկում, հեռահաղորդակցության աշտարակին հասցված հարվածի։ Սակայն ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հերքել էր այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ որսացել է իրանական երկու անօդաչու թռչող սարք, և միջադեպի հետևանքով տուժածներ ու ավերածություններ չեն եղել։



