Ռուսաստանն ամերիկյան կողմի հետ քննարկում է ուկրաինական հարցը․ Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանն ամերիկյան կողմի հետ քննարկում է ուկրաինական հարցը՝ բովանդակային կերպով և հիմնվելով փաստացի տվյալների վրա, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ամեն դեպքում, մենք ամերիկացիների հետ շփվում ենք բովանդակային մակարդակով՝ հիմնվելով իրական փաստերի վրա, այդ թվում՝ տեղում տիրող իրավիճակի և այս հակամարտության հիմքում ընկած պատճառների։ Սա ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի, ուղղափառ հավատքի և այլնի նկատմամբ վերաբերմունքը», – ասել է Լավրովը՝ «Վեստի» լրատվական ծառայությանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորող՝ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ հանդիպման կենտրոնական թեման եվրոպական անվտանգության ճարտարապետությունն է եղել։ Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր, լայնածավալ գերիների փոխանակման վերաբերյալ, որի կոնկրետ մանրամասները կհրապարակվեն մոտ ապագայում։



