Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ ՌԴ ԱԳՆ դեսպան
POLITICSԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Ուկրաինայի՝ ի դեմս Վլադիմիր Զելենսկու, ներկայությունը կարող էր փչացնել միջոցառումը՝ Կիևի վարչակարգի ղեկավարին բնորոշ ոճով, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այսպիսի ենթադրություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարության՝ G20-ի և АТЭС-ի հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։
Սեպտեմբերին Զելենսկին հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովում։ Հոկտեմբերին նա կարծիք էր հայտնել, որ ենթադրաբար նման հանդիպում կարող է տեղի ունենալ գագաթնաժողովում։ Թեև Վաշինգտոնը չէր բացառել Զելենսկիին միջոցառմանը հրավիրելը, սակայն մինչ այժմ նրա մասնակցության մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026



